Եգիպտոսի իշխանությունները Շարմ էլ Շեյխում բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի Ս․ Ա․ Միրոնովին։ Նա կալանքի տակ է դատական քննության շրջանակներում, այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Եգիպտոսում Ռուսաստանի դեսպանությունից։
Դիվանագիտական ներկայացուցչության տվյալներով՝ ռուսաստանցուն մեղադրում են իսլամում ընդունված վարքագծի կանոնները խախտելու մեջ։
Ռուս դիվանագետները հույս ունեն, որ քննության արդյունքում մեղադրանքները կհանվեն, և քաղաքացին կկարողանա վերադառնալ Ռուսաստան։ Հյուպատոսության աշխատակիցները հետևում են իրավիճակին և կապ են պահպանում Եգիպտոսի իրավասու մարմինների ու ձերբակալվածի հարազատների հետ։
