Իրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզով անցնող նավերի երթուղին – armeniatoday.am

Իրանն ու Օմանը հաստատել են Հորմուզի նեղուցով նավերի անցման երթուղին, սակայն մի շարք հարցեր դեռ քննարկվում են, հայտարարել է Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային, հաղորդում է Press TV-ն։

Նշենք, որ Օմանը Հորմուզի նեղուցի հարավային ափին գտնվող պետություն է և Իրանի հետ վերահսկում է նեղուցի երկու կողմերը։ Նավարկելի հիմնական ուղիների մի մասն անցնում է Օմանի տարածքային ջրերով, ինչով էլ պայմանավորված է երկրի մասնակցությունը նավերի անցման նոր երթուղու համաձայնեցմանը։

Հեռուստաընկերությունը հիշեցրել է՝ գոստոսի 5-ին Բաղային հայտնել էր, որ Թեհրանն ու պաշտոնական Մասկատը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով անցնող նոր երթուղու աշխարհագրական կոորդինատները։

Նա միաժամանակ ընդգծել էր, որ Իրանի և Օմանի միջև ապագա համաձայնագիրը չի ենթադրում նեղուցի անհապաղ բացում։ Բաղայիի խոսքով՝ Հորմուզի նեղուցի բացման հարցը կախված է ԱՄՆ-ի գործողություններից։

ԱՄՆ և Իսրայելը փետրվարի 28-ին հարձակվել էին Իրանի վրա, ինչից հետո Իրանը փակել էր Հորմուզի նեղուցը։ Օգոստոսի 13-ին Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները հայտարարել էին, որ վերահսկում են ռազմավարական ջրային ուղին․ Թեհրանը պնդել էր, որ նեղուցը գտնվում է Իրանի կառավարման ներքո, մինչդեռ Թրամփը հայտարարել էր ԱՄՆ-ի «լիակատար վերահսկողության» մասին։

Օգոստոսի 5-ին Թրամփը սպառնացել էր նոր հարված հասցնել Իրանին, եթե Թեհրանը չբացի նեղուցը։ Օգոստոսի 7-ին Իրանը և Օմանը համաձայնության էին եկել նավագնացության 60-օրյա ժամանակավոր սխեմայի շուրջ։

Leave a Comment