Կիրակի օրը տեղական Ynet լրատվական կայքը հաղորդել է, որ Իսրայելում երկու երեխա հոսպիտալացվել է հալյուցինոգեն սնկերով շոկոլադից թունավորվելուց հետո։
«Հինգ և վեց տարեկան երկու երեխա տեղափոխվել են Գալիլեայի մանկական բժշկական կենտրոնի շտապօգնության բաժանմունք՝ խիստ լայնացած բիբերով և հալյուցինացիաներով՝ ընտանեկան արձակուրդի ժամանակ հալյուցինոգեն սնկերով շոկոլադ օգտագործելուց հետո», — նշել է հրատարակությունը։
Հիվանդանոց ժամանելուն պես երեխաները ենթարկվել են նախնական զննման։ Պարզվել է, որ նրանց շնչառական և սրտային վիճակը կայուն է, բայց նրանք ցուցաբերում են նյարդաբանական ախտանիշներ։
Լրացուցիչ ախտանիշներ զարգացնելու ռիսկի պատճառով երկու երեխաներն էլ հոսպիտալացվել են հետագա դիտարկման համար։