Transfermarkt-ը ներկայացրել է վերջին 10 տարիներին ամենաշատ գումար ծախսած իսպանական ակումբների տասնյակը

Transfermarkt -ը կազմել է Իսպանիայի Լա լիգայի այն ակումբների տասնյակը, որոնք վերջին 10 մրցաշրջանների ընթացքում ամենաշատ գումարն են ծախսել նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու համար։

Վարկանիշային աղյուսակը գլխավորում է կատալոնական «Բարսելոնան», որը նշված ժամանակահատվածում տրանսֆերների վրա ծախսել է 1 միլիարդ 400 միլիոն եվրո։

Մադրիդի «Ռեալը» դիտարկվող ժամանակահատվածում ծախսել է 1 միլիարդ 280 միլիոն եվրո և զբաղեցնում է միայն երրորդ հորիզոնականը։ Երկրորդ տեղում Մադրիդի «Ատլետիկոն» է՝ 1 միլիարդ 300 միլիոն եվրո ցուցանիշով։

Ներկայացնում ենք Լա լիգայի ակումբների լավագույն տասնյակը՝ ըստ վերջին 10 մրցաշրջաններում կատարած տրանսֆերային ծախսերի․

1.«Բարսելոնա» – 1 միլիարդ 400 միլիոն եվրո
2.«Ատլետիկո Մադրիդ» – 1 միլիարդ 300 միլիոն եվրո
3.«Ռեալ Մադրիդ» – 1 միլիարդ 280 միլիոն եվրո
4.«Սևիլյա» – 555 միլիոն եվրո
5.«Վիլյառեալ» – 472 միլիոն եվրո
6.«Բետիս» – 365 միլիոն եվրո
7.«Վալենսիա» – 332 միլիոն եվրո
8.«Ռեալ Սոսյեդադ» – 226 միլիոն եվրո
9.«Ալմերիա» – 184 միլիոն եվրո
10.«Սելտա» – 178 միլիոն եվրո

Leave a Comment