«Լոկոմոտիվը» փորձել է գնել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստին

Մոսկվայի «Լոկոմոտիվն» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում դիտարկել է Երևանի «Փյունիկի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Կառլեն Հովհաննիսյանին թիմ հրավիրելու տարբերակը:

Ինչպես հայտնում է «Евро-Футбол»-ը, մոսկովյան ակումբը 21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու նպատակով պաշտոնական հարցում է կատարել։ Այնուամենայնիվ, գործարքը ձախողվել է. «Փյունիկը» ցանկություն չի հայտնել վաճառել իր սանին ռուսական ակումբին։ Բացի դրանից, ինքը՝ ֆուտբոլիստը, նույնպես պատրաստ չի եղել նման տեղափոխության։

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 6 հանդիպումներում Կառլեն Հովհաննիսյանը հասցրել է դառնալ 1 գոլի և 1 արդյունավետ փոխանցման հեղինակ։

Leave a Comment