Բեռլինը, Փարիզը և Լոնդոնը պատրաստում են Ուկրաինայի շուրջ բանակցությունների սեփական ձևաչափը. NYT

Բեռլինը, Փարիզը և Լոնդոնը պատրաստում են Ուկրաինայի շուրջ բանակցությունների սեփական ձևաչափը. NYT

Գերմանիան, Ֆրանսիան և Բրիտանիան պատրաստում են Ուկրաինայի շուրջ բանակցությունների սեփական ձևաչափը՝ մտավախություն ունենալով, որ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը կարող են Եվրոպայի թիկունքում համաձայնության գալ, – գրում է The New York Times-ը։

Ինչպես պարբերականին հայտնել են եվրոպացի պաշտոնյաները, երեք երկրները ցանկանում են ապահովել Եվրոպայի տեղը ապագա բանակցությունների սեղանի շուրջ և թույլ չտալ, որ Վաշինգտոնն ու Մոսկվան որևէ համաձայնության գան առանց իրենց մասնակցության։

Ընդհանուր դիրքորոշման ձևավորման գործում առաջատար դեր են խաղում Գերմանիան և Ֆրանսիան։ Մեծ Բրիտանիան ավելի զգուշավոր է գործում, քանի որ մտավախություն ունի փչացնել հարաբերությունները Թրամփի հետ։

Բեռլինը, Փարիզը և Լոնդոնը կարծում են, որ հենց իրենք պետք է ներկայացնեն եվրոպական շահերն ու Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը բանակցությունների ընթացքում։ Այս երկրները մտնում են «ցանկացողների կոալիցիայի» առանցքի մեջ, որը նաև մշակել է Կիևի համար հետպատերազմյան անվտանգության երաշխիքների տարբերակներ։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment