Արմենի այս հայտարարությունն աբսուրդի ժանրից է. նախ՝ երկրում հանցագործության մակարդակի վերահսկողության ամբողջական պատասխանատվությունն իրավապահներինն է, քանի որ հանցավորության դեմ պայքարը, հանցագործությունների կանխարգելումը և հանրային անվտանգության ապահովումը բացառապես պետության սահմանադրական գործառույթներն են, ապա՝ հարց է առաջանում՝ եթե եկեղեցու դերը հասարակության կյանքում կարևոր է, ապա ինչո՞ւ է Նիկոլն ամեն ինչ անում, որ պախարակվի այն: Բոլորն են, հասկանում, չէ՞, որ Կաթողիկոսի դեմ տարվող հակաքարոզչության հիմնական նպատակը ողջ ՀԱԵ-ն թուլացնելն ու հեղինակազրկելն է. Ալլահշուքյուրն է այդպես կամենում: Կամ եթե կրոնի ու եկեղեցու դերն այդքան մեծ է, ապա ինչո՞ւ Նիկոլը դպրոցներից հեռացրեց «Եկեղեցու պատմություն» առարկան: Համաձայնվեք, որ չի կարելի պետական մակարդակով լծվել եկեղեցու դերի նսեմացմանը, հանրային և կրթական կյանքից հոգևոր ինստիտուտի դուրսմղմանը, իսկ մյուս կողմից՝ անել նմանատիպ հայտարարություններ, որոնց բուն նպատակը ՔՊ-ին արդարացնելն ու իրավիճակի համար կրելիք պատասպանատվությունը չեզոքցնելն է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: