Եթե եկեղեցու դերն  այդքան կարևոր է, ապա ինչո՞ւ է Նիկոլն այն հեղինակազրկում



«Միլիցա Արմենը» հայտարարել է, թե հանցագործությունների կանխարգելման հարցում միայն  Ոստիկանության վրա պատասխանատվության բարդումը ճիշտ չէ: «Նաև եկեղեցին իր տեղում չէ, որ այսքան հանցագործություններ են կատարվում, ինքնասպանություններ են տեղի ունենում: Պետք է ասեմ, որ հավատքը ևս ազդեցիկ դեր ունի հանցավորության մակարդակի վրա»,-մասնավորապես՝ հայտարարել է ՔՊ-ական Խաչատրյան Արմենը:
 
Արմենի այս հայտարարությունն աբսուրդի ժանրից է. նախ՝ երկրում հանցագործության մակարդակի վերահսկողության ամբողջական պատասխանատվությունն  իրավապահներինն է, քանի որ հանցավորության դեմ պայքարը, հանցագործությունների կանխարգելումը և հանրային անվտանգության ապահովումը բացառապես պետության սահմանադրական գործառույթներն են, ապա՝ հարց է առաջանում՝ եթե եկեղեցու դերը հասարակության կյանքում կարևոր է, ապա ինչո՞ւ է Նիկոլն ամեն ինչ անում, որ պախարակվի այն: Բոլորն են, հասկանում, չէ՞, որ Կաթողիկոսի դեմ տարվող հակաքարոզչության հիմնական նպատակը ողջ ՀԱԵ-ն թուլացնելն ու հեղինակազրկելն է.  Ալլահշուքյուրն է այդպես կամենում: Կամ եթե կրոնի ու եկեղեցու դերն այդքան մեծ է, ապա ինչո՞ւ Նիկոլը դպրոցներից հեռացրեց «Եկեղեցու պատմություն» առարկան: Համաձայնվեք, որ  չի կարելի պետական մակարդակով լծվել եկեղեցու դերի նսեմացմանը, հանրային և կրթական կյանքից հոգևոր ինստիտուտի դուրսմղմանը, իսկ մյուս կողմից՝ անել նմանատիպ հայտարարություններ, որոնց բուն  նպատակը ՔՊ-ին արդարացնելն ու իրավիճակի համար կրելիք պատասպանատվությունը չեզոքցնելն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment