Ֆրանսիայում Սահմանադրական խորհուրդը չեղարկել է օրենքի այն հոդվածը, որը նախատեսում էր արգելել 15 տարեկանից ցածր անձանց մուտքը սոցիալական ցանցեր: Այս մասին օգոստոսի 14-ին տեղեկացրել է BFM-TV…
Ֆրանսիայում Սահմանադրական խորհուրդը չեղարկել է օրենքի այն հոդվածը, որը նախատեսում էր արգելել 15 տարեկանից ցածր անձանց մուտքը սոցիալական ցանցեր:
Այս մասին օգոստոսի 14-ին տեղեկացրել է BFM-TV հեռուստաալիքը:
Կառույցի դիրքորոշման համաձայն՝ սոցցանցերից օգտվելու սահմանափակումը կոտնահարեր դեռահասների արտահայտվելու ազատությունը։
Բացի այդ, քանի որ իրավական տեքստում հստակեցված չեն տարիքի ստուգման մեխանիզմները, առկա է անձնական կյանքի անձեռնմխելիության խախտման ռիսկ: