Կոտայքի նախկին մարզպետ և Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը փոխարինվել է չհեռանալու մասին ստորագրությամբ, իսկ որպես խափանման միջոց սահմանված գրավը շարունակում է մնալ ուժի մեջ։
Նշվում է, որ համապատասխան որոշումը դատարանը կայացրել էր դեռևս հուլիսին, սակայն դրա մասին հայտնի է դարձել այսօր։ Տնային կալանքը վերացնելու վերաբերյալ դատարանի որոշումը դատախազությունը բողոքարկել է Վերաքննիչ դատարանում։ Բողոքը կքննվի օգոստոսի 21-ին։