Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչներն այս արտադրամասում հայտնաբերել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ պահանջների խախտումներ:
Այսպես՝
— արտադրական շինությունների նախագծումը, կառուցվածքը, դասավորվածությունն ու չափսերը չեն ապահովել կենդանիների, կրծողների և միջատների ներթափանցման կանխարգելումը, սարքավորումների սպասարկումն ու վերանորոգումը, տարածքների մաքրումն ու ախտահանումը,
— չեն բացառվել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևող հոսքերը,
— օգտագործվող հումքը և բաղադրիչները չեն պահվել փչանալը կանխարգելող և աղտոտիչ նյութերից պաշտպանությունն ապահովող պայմաններում,
— բոլոր սարքավորումները, գործիքները, պարագաները, բեռնարկղերը, սեղանը չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման, եղել են ժանգոտված, պատրաստված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից,
— սննդի կառույցը չի ունեցել հանդերձարան անձնակազմի համար։
Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ: