24-ժամյա հուսալի ջրամատակարարում․ Ազատամուտում Վեոլիա թիմի նախաձեռնությամբ ջրի խնդիրը լուծվել է

1970-ական թվականներին Բենտոնիտի գործարանի աշխատակիցների համար կառուցված Տավուշի մարզի  Ազատամուտ բնակավայրը  շուրջ 3450 բնակիչ ունի։ Գյուղում «Վեոլիա Ջրի ծառայություններից օգտվում է 768 բաժանորդ։ Տասնամյակներ շարունակ Ազատամուտը առավելագույնը չորս ժամ է ջուր ունեցել։ Բայց արդեն  երկու ամիս է, բնակավայրը  անցել է 24 ժամյա հուսալի ջրամատակարաման։ «Վեոլիա Ջուր» ընկերությունը սեփական միջոցներով գյուղի համար պոմպակայան է կառուցել, որն  արդեն պաշտոնապես բացվել է։ 

Leave a Comment