Բժշկի կարծիքով Ալկարասը հնարավոր է դեպրեսիայի մեջ է հայտնվել

Իտալիայի թենիսի ֆեդերացիայի բժշկական հանձնաժողովի ղեկավար Ջանի Դանիելեն անդրադարձել է աշխարհի երկրորդ ռակետ Կառլոս Ալկարասին, որը շարունակում է վերականգնվել դաստակի վնասվածքից հետո, հաղորդում է Repubblica-ն։ Օրեր առաջ հայտնի էր դարձել, որ իսպանացի թենիսիստը հրաժարվել է մասնակցել Ցինցինատիի «Մասթերսին»։

Ջանի Դանիելեի խոսքերով՝ Ալկարասի երկարատև ապաքինումը և նախկին ինտենսիվությանը վերադառնալու անկարողությունը կարող էին ազդել 23-ամյա թենիսիստի հոգեբանական վիճակի վրա։ Մասնագետը կարծում է, որ իսպանացին, հնարավոր է, սկսել է կասկածել իր կարողությունների վրա, ինչի պատճառով հայտնվել է դեպրեսիայի մեջ։ Կառլոս Ալկարասը կորտից բացակայում է շուրջ 120 օր։ Չի բացառվում, որ «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 7-ակի չեմպիոնը բաց կթողնի նաև US Open-ը։

Leave a Comment