Մենք ողջունում ենք բոլոր այն պետություններին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը. Խանդանյան

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում որպես առաջնահերթություն չկա և չպետք է լինի։ Այս մասին հայտարարել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Սարգիս Խանդանյանը։

Միաժամանակ խոսելով ընդդիմադիր որոշ պատգամավորների կողմից արված հայտարարությունների մասին, թե Հայաստանի իշխանությունները դեմ են, որպեսզի այլ պետությունները ճանաչեն Հայոց ցեղասպանությունը՝ նա նշել է.

«Մենք ողջունում ենք բոլոր այն պետություններին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը և կշարունակենք ողջունել ճանաչման գործընթացը»։

Խանդանյանի բնորոշմամբ՝ ցեղասպանության ճանաչման հարցը յուրաքանչյուր պետության ներքին օրակարգի հարցն է՝ որքանով է այդ պետությունը հավատարիմ միջազգային հումանիտար իրավունքին ու սկզբունքներին և իր արժեքներով որքանով է նպաստում այդ գործընթացին:

 

Leave a Comment