«Մանչեսթեր Սիթին» ու «Բարսելոնան» չեն կարողանում համաձայնության գալ Ռոդրիի տեղափոխության շուրջ

Անգլիական «Մանչեսթեր Սիթին» ու կատալոնական «Բարսելոնան» առայժմ չեն կարողանում համաձայնության գալ իսպանացի կիսապաշտպան Ռոդրիի տեղափոխության շուրջ: The Times-ի համաձայն՝ աշխարհի չեմպիոն Իսպանիայի հավաքականի 30-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու համար «Բարսելոնան» առաջարկել է 60 միլիոն եվրո՝ գումարած 6 միլիոն բոնուսներ, սակայն մերժում է ստացել: «Մանչեսթեր Սիթին» հայտնել է, որ պատրաստ է Ռոդրիից բաժանվել 82 միլիոն եվրոյի դիմաց:

Այժմ կատալոնական ակումբում քննարկում են, թե արդյոք պատրաստ են նոր առաջարկ անել մանչեսթերցիներին: Ռոդրին 2019 թվականին Մադրիդի «Աթլետիկոյից» է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի», որի հետ պայմանագիր ունի մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։ Անգլիական թիմի կազմում կիսապաշտպանն անցկացրել է 298 հանդիպում, դարձել 28 գոլի ու 32 գոլային փոխանցման հեղինակ։ Աշխարհի առաջնության եզրափակչից հետո նա ստացել էր մրցաշարի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը: Transfermarkt-ը 55 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը:

Leave a Comment