Մարզերի կայազորների զինվորական դատախազությունների կողմից դատարան է հանձնվել ծանր հանցագործություններով 59 քրեական վարույթ

Տավուշի կայազորի զինվորական դատախազությունում, 2026 թվականի 1-ին կիսամյակում, քրեական վարույթներով, ինչպես նաև դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ, պետությանը, համայնքին, պետական և համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին պատճառված վնասի վերականգված գումարի չափը կազմել է 15 միլիոն 503 հազար դրամ:  Iravaban.net-ը տեղեկանում է Գլխավոր դատախազությունից։

Տավուշի կայազորի զինվորական դատախազության կողմից ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 13 քրեական վարույթ: 

Ծանր հանցագործություններով օրինական ուժի մեջ է մտել 16 մեղադրական դատավճիռ, իսկ առանձնապես ծանր հանցագործություններով՝ 1 մեղադրական դատավճիռ: 

***

Արարատի կայազորի զինվորական դատախազությունում, 2026 թվականի 1-ին կիսամյակում, քրեական վարույթներով, ինչպես նաև դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ, պետությանը, համայնքին, պետական և համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին պատճառված վնասի վերականգված գումարի չափը կազմել է 6 միլիոն 700 հազար դրամ: 

Արարատի կայազորի զինվորական դատախազության կողմից ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 6 քրեական վարույթ: 

Ծանր հանցագործություններով օրինական ուժի մեջ է մտել 2 մեղադրական դատավճիռ:

***

Երևանի կայազորի զինվորական դատախազությունում, 2026 թվականի 1-ին կիսամյակում, քրեական վարույթներով, ինչպես նաև դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ, պետությանը, համայնքին, պետական և համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին պատճառված վնասի վերականգված գումարի չափը կազմել է 5 միլիոն 740 հազար դրամ: 

Երևանի կայազորի զինվորական դատախազության կողմից ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 23 քրեական վարույթ, իսկ առանձնապես ծանր հանցագործություններով՝ 1 քրեական վարույթ: 

Ծանր հանցագործություններով օրինական ուժի մեջ է մտել 4 մեղադրական դատավճիռ: 

***

Գեղարքունիքի կայազորի զինվորական դատախազությունում, 2026 թվականի 1-ին կիսամյակում, քրեական վարույթներով, ինչպես նաև դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ, պետությանը, համայնքին, պետական և համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին պատճառված վնասի վերականգված գումարի չափը կազմել է 4 միլիոն 369 հազար դրամ: 

Գեղարքունիքի կայազորի զինվորական դատախազության կողմից ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 5 քրեական վարույթ: 

Ծանր հանցագործություններով օրինական ուժի մեջ է մտել 9 մեղադրական դատավճիռ: 

***

Լոռու կայազորի զինվորական դատախազությունում, 2026 թվականի 1-ին կիսամյակում, քրեական վարույթներով, ինչպես նաև դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ, պետությանը, համայնքին, պետական և համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին պատճառված վնասի վերականգված գումարի չափը կազմել է 3 միլիոն 459 հազար դրամ: 

Լոռու կայազորի զինվորական դատախազության կողմից ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 2 քրեական վարույթ: 

***

Սիսիանի կայազորի զինվորական դատախազությունում, 2026 թվականի 1-ին կիսամյակում, քրեական վարույթներով, ինչպես նաև դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ, պետությանը, համայնքին, պետական և համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին պատճառված վնասի վերականգված գումարի չափը կազմել է 3 միլիոն 135 հազար դրամ: 

Սիսիանի կայազորի զինվորական դատախազության կողմից ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 5 քրեական վարույթ: 

Ծանր հանցագործություններով օրինական ուժի մեջ է մտել 3 մեղադրական դատավճիռ: 

***

Կապանի կայազորի զինվորական դատախազությունում, 2026 թվականի 1-ին կիսամյակում, քրեական վարույթներով, ինչպես նաև դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ, պետությանը, համայնքին, պետական և համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին պատճառված վնասի վերականգված գումարի չափը կազմել է 2 միլիոն 386 հազար դրամ: 

Կապանի կայազորի զինվորական դատախազության կողմից ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 3 քրեական վարույթ, իսկ առանձնապես ծանր հանցագործություններով՝ 1 քրեական վարույթ: 

Ծանր հանցագործություններով օրինական ուժի մեջ է մտել 4 մեղադրական դատավճիռ: 

***

Շիրակի կայազորի զինվորական դատախազությունում, 2026 թվականի 1-ին կիսամյակում, քրեական վարույթներով, ինչպես նաև դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ, պետությանը, համայնքին, պետական և համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին պատճառված վնասի վերականգված գումարի չափը կազմել է 1 միլիոն 912 հազար դրամ: 

Շիրակի կայազորի զինվորական դատախազություն կողմից ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 2 քրեական վարույթ: 

Առանձնապես ծանր հանցագործություններով օրինական ուժի մեջ է մտել 2 մեղադրական դատավճիռ: 

Leave a Comment