ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Վաշինգտոնը հաջորդ շաբաթ պատժամիջոցների նոր փաթեթ կներկայացնի Իրանի դեմ՝ կիրառելով միջոցներ, որոնք «նախկինում երբևէ չեն կիրառվել որևէ երկրի նկատմամբ»։
Նրա խոսքով՝ այս քաղաքականությունը ներառելու է անհավանական տնտեսական մեկուսացում և Հորմուզի նեղուցի շարունակվող շրջափակում, ինչը թույլ չի տա որևէ բեռի մտնել կամ դուրս գալ իրանական նավահանգիստներից։
Բեսենթն ընդունել է, որ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը հանգեցրել է էներգակիրների գների ժամանակավոր աճի, սակայն վստահություն է հայտնել, որ իրավիճակը կկարգավորվի, և գները կնվազեն։
