![]()
Հիշեցնենք, որ ելույթի ժամանակ Էդգար Ղազարյանը, դիմելով ընդդիմադիրներին, ասաց. «…Իմ քեռին և ես երբեք չենք կարող արդեն լավ լինել: Մենք լավ կլինեինք, եթե Աղաջան Ջանոյանը (պատերազմի ժամանակ զոհված քեռորդին է-խմբ.) դառնար իր երազանքի ռազմական բժիշկը և փրկեր մեր զինվորների կյանքը, որը դուք սրիկայաբար փորձում եք շահարկել այստեղ»:
ԱԺ փոխնախագահ Հայկ Կոնջորյանը, արձագանքելով Էդգար Ղազարյանի ելույթին, կոռեկտ լինելու կոչ է արել նրան և նախազգուշացում հայտարարել. «Հաջորդ անգամ նման պահվածքից հետո եթե Դուք չինքնաէվակուացվեք այս դահլիճից, Ձեզ էվակուացնելու են և դուրս են շպրտելու այս դահլիճից և ԱԺ շենքից»:
Միջադեպից հետո ԱԺ դահլիճում մթնոլորտը լարվել էր, նիստը վարողը հայտարարել էր 20 րոպե ընդմիջում: ԱԺ դահլիճից դուրս իշխող և ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների միջև վիճաբանություն էր սկսվել:
![]()
Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ