Մարտուն Գրիգորյանը իշխանության ցուցումով կալանավորվեց. Աբրահամյան • Tribune.am

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հայտարարել է, որ Մարտուն Գրիգորյանի երկամսյա կալանավորումը տեղի է ունեցել իշխանության ցուցումով։

«Իշխանության ցուցումով՝ Մարտուն Գրիգորյանը 2 ամսով կալանավորվեց:

Ճիշտ է՝ նմանատիպ դատական գործընթացների ելքը բոլորս էլ գիտենք, բայց դե, մի տեսակ սպասողական կեցվածքով՝ սովորույթի ուժով, գնում ենք:

Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա:

Մի խոսքով՝ հերթական խայտառակ գործը՝ ոչ պակաս խայտառակ որոշմամբ»,- գրել է Աբրահամյանը:

Leave a Comment