Մոսկվայի ժամանակով 08:00-ից 20:00-ն ընկած հատվածում Ռուսաստանի ՀՕՊ հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են ինքնաթիռային տիպի 193 ուկրաինական ԱԹՍ, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։Անօդաչու…
Մոսկվայի ժամանակով 08:00-ից 20:00-ն ընկած հատվածում Ռուսաստանի ՀՕՊ հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են ինքնաթիռային տիպի 193 ուկրաինական ԱԹՍ, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Անօդաչու թռչող սարքերը խոցվել են Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի, Օրյոլի, Կալուգայի և Տուլայի մարզերում։ Մի քանի ԱԹՍ էլ ոչնչացվել է Մոսկվայի մարզի, Կրասնոդարի երկրամասի, Բաշկորտոստանի, Ղրիմի, ինչպես նաև Ազովի և Սև ծովերի ջրային տարածքների երկնքում։
ՌԴ ռազմական գերատեսչությունը ավելի վաղ հայտնել էր նաև Նիկոլաևի մարզի Օչակով նավահանգստում ուկրաինական պարեկային նավակի խոցման մասին։ Բացի այդ, Օդեսայի նավահանգստում ռուսական զինուժը ոչնչացրել է վառելիքաքսուքային նյութերի պահեստարաններ ու ռազմական բեռների բեռնաթափման սարքավորումներ։
Գիշերային ժամերին ՀՕՊ համակարգերը Ռուսաստանի 19 շրջաններում և երկու ծովերում ոչնչացրել էին 362 ուկրաինական ԱԹՍ։ Բաշկորտոստանի ղեկավար Ռադի Խաբիրովի փոխանցմամբ՝ անօդաչուների հարձակման հետևանքով բեկորներ են ընկել արդյունաբերական գոտում, ինչն առաջացրել է հրդեհ։