Մարտուն Գրիգորյանին կալանավորեցին • Tribune.am

Դատարանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Մարտուն Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել է կալանք՝ երկու ամիս ժամկետով։ Այս մասին հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը։

Ավելի վաղ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ ընտրական հանցագործության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում Մարտուն Գրիգորյանը ձերբակալվել է՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու հարցը լուծելու նպատակով դատարան ներկայացվելու համար։

Leave a Comment