Երկրի մագնիսական դաշտը կարող է ազդել մարդկանց որոշումների վրա՝ առանց այդ ազդեցությունը գիտակցելու։ Այս եզրակացությանն են եկել Հարավային Կորեայի Կենբուկի ազգային համալսարանի հետազոտողները: Փորձին մասնակցել է 108 կամավոր։ Նրանք խաղացել են կորեական «գո» խաղի պարզեցված տարբերակը։ Փորձերի ընթացքում Երկրի մագնիսական դաշտը կա՛մ պահպանվել է, կա՛մ գրեթե ամբողջությամբ չեզոքացվել։
Մագնիսական դաշտի չեզոքացման դեպքում մասնակիցներն ավելի հազվադեպ են ընտրել սև քարեր, քան ակնկալվում էր պատահական ընտրության դեպքում։ Միևնույն ժամանակ, մասնակիցների մոտ 98%-ը նշել է, որ որևէ փոփոխություն չի զգացել։ Գիտնականների կարծիքով՝ սա կարող է վկայել, որ մարդու օրգանիզմն ունակ է գրանցել մագնիսական դաշտը, սակայն այդ տեղեկատվությունը չի հասնում գիտակցությանը։ Նրանք ընդգծում են, որ արդյունքները դեռ չեն ապացուցում մարդու մոտ «մագնիսական զգացողության» գոյությունը, և անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ։
