ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնել է Երևան քաղաքի Բուզանդի 1/3 հասցեում ծխի ահազանգի մասին։
Ահազանգն ստացվել է ժամը 18։20-ին, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։
Shamshyan.com-ի տվյալներով՝ հրդեհը բռնկվել է Երևանի քաղաքապետարանի 2-րդ մասնաշենքում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։
Հրդեհն էլ բռնկվել է նկուղային հարկում, ինչից առաջացել է ծուխ, որը տեսանելի է մի քանի հարյուր մետրից։ Տարհանվել են մեծ թվով աշխատակիցներ։
