«Լենինականի» ապրանքանիշի ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքների արտադրամասը չի գործի

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների կողմից վերահսկողություն է իրականացվել անհատ ձեռնարկատեր Հովսեփ Հակոբյանին պատկանող ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքների արտադրամասում (Շիրակի մարզ, ք․ Գյումրի, ապրանքանիշը՝ «Լենինականի»):

Սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումների հիմքով՝ արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է:

– արտադրամասի հատակների, պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,

– առաստաղները ապահով չեն եղել, ինչը չի կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը, նպաստել է խոնավության խտացմանը,

– արտադրամասը սարքավորված չի եղել սանհանգույցով,

– չի եղել հանդերձարան անձնակազմի համար:

Տնտեսավարողին տրվել են հայտնաբերված խախտումները վերացնելու պարտադիր կատարման հանձնարարականներ, սահմանվել է ժամկետ:

Leave a Comment