Մեզ և՛ ԵՄ-ն, և՛ ԵԱՏՄ-ն հավասարաչափ և հավասարապես պետք են այնքան ժամանակ, մինչև մենք մեր հանձնառությունը՝ այլընտրանքներ ձևավորելու, կատարած կլինենք, և մեր ժողովուրդն ընտրություն կկատարի նրանցից որևէ մեկի օգտին: Այս մասին Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ուրիշ ընտրություն էլ կա: Մենք երկուսը նշում ենք, բայց կա երրորդ ընտրությունը: Կարող է երրորդ նախաձեռնություն էլ լինել՝ ոչ ԵԱՏՄ, ոչ ԵՄ»,-նշել է Փաշինյանը:
Նա հավելել է,
«Հայաստանի ժողովուրդն ընտրության իրական իրավունք չի ունեցել, որովհետև Հայաստանի ժողովրդին անընդհատ առաջնորդել են դեպի թակարդներ: Հիմա մենք ուզում ենք ստեղծել այլընտրանքներ, որպեսզի ժողովուրդն ինքն ընտրի: Կընտրի՞ ԵԱՏՄ-ն, ուրեմն կլինենք ԵԱՏՄ, կընտրի՞ ԵՄ-ն, կլինենք ԵՄ, բայց այդ ընտրությունը պետք է հասունացած լինի»: