Իրանը արձագանքել է Հորմուզի նեղուցի վերահսկողության վերաբերյալ Թրամփի հայտարարությանը

Իրանը վերահսկում և կառավարում է Հորմուզի նեղուցը, հայտարարել է ԻՀՊԿ-ի «Բասիջ» կամավորական ուժերի ղեկավար Հոսեյն Թայեբը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը։

Չորեքշաբթի օրը Թրամփը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները վերահսկում է Հորմուզի նեղուցը և խոստացավ պահպանել այդ ստատուս քվոն։

«Հորմուզի նեղուցը գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետության վերահսկողության և կառավարման ներքո», – ասել է Թայեբը, մեջբերում է Fars լրատվական գործակալությունը ։

Leave a Comment