ԱԽ քարտուղարի պաշտոնում Արմեն Գրիգորյանին փոխարինեց Ալեն Սիմոնյանը

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում Արմեն Գրիգորյանին փոխարինեց Ալեն Սիմոնյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր ստորագրած համապատասխան որոշումները հրապարակված են Կառավարության e-gov.am պաշտոնական կայքէջում:

Արմեն Գրիգորյանն այսօր Կառավարության նիստի ժամանակ նա հրաժեշտ տվեց գործընկերներին:

Գրիգորյանը ԱԽ քարտուղարի պաշտոնը զբաղեցնում է 2018 թվականի մայիսից:

Սիմոնյանը վերջին հինգ տարիներին Ազգային ժողովի նախագահն էր, նոր խորհրդարանի մանդատից նա հրաժարվեց:

Leave a Comment