
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը նկատում է. «Քիչ առաջ անփութություն ունեցա լսելու դե ֆակտո խորհդրարանի՝ անհետաքրքիր սերիալի վերածված նստաշրջանի ուղիղ հեռարձակումը։ Իշխանությունն ուզուրպացրած քպ-ական խմբակի ներկայացուցիչը, բան ու գործ թողած, Վեհափառ Հայրապետի մասին էր խոսում՝ հնչեցնելով ավազանի անունը, ընդդիմությունն էլ, ձեռքերով թմբթմբացնելով, բողոքում էր այդ անպատկառության դեմ։ Իսկ մի ուրիշ քպ-ական էլ ասում էր՝ «Դուք ձեր վարքագծով լավությու՞ն եք անում այդ մարդուն, թե վատություն»։