Իրանում TRIPP-ը դիտարկում են որպես աշխարհաքաղաքական նախագիծ․ Տիգրան Աբրահամյան

Իրանցի ազդեցիկ գեներալներից Սաֆավին հայտարարել է, որ TRIPP նախագծի վերաբերյալ Հայաստանի հետ պայմանավորվածություն կամ փոխըմբռնում չկա, գրել է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Վերջինս նշել է, որ եթե Իրանը դեմ է Պարսից ծոցում ամերիկյան ներկայությանը, ապա դա նշանակում է, որ դեմ է նաև ԱՄՆ-ի ներկայությանը Հարավային Կովկասում։ Ըստ այդմ՝ նախագիծն իր ձևաչափի շրջանակներում Իրանի դեմ սպառնալիք է դիտվում։

Կարծում եմ՝ այս թեման Իրանում կրկին քննարկման առարկա է դարձել վերջին շրջանում՝ դրա իրագործման թեմայի ակտիվացման և, մասնավորապես, ամերիկյան պատվիրակությունների ակտիվության ֆոնին։

Ակնհայտ է, որ ԱՄՆ-Իրան շարունակվող կոշտ դիմակայության պայմաններում այս նախագծի իրագործումն ուղիղ անվտանգային սպառնալիքներ է պարունակում ՀՀ-ի համար։

Առնվազն որոշ ազդեցիկ իրանական շրջանակներ TRIPP-ը դիտարկում են ոչ թե տնտեսական, այլ աշխարհաքաղաքական նախագիծ և դրանից բխող եզրահանգումներ անում», — նշել է Աբրահամյանը։

Leave a Comment