Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է իր երկրի՝ եվրոպական էլեկտրաէներգիայի շուկա մուտք գործելու մտադրության մասին։
«Մեր տարածաշրջանում (Հարավային Կովկասում – խմբ.) մեզանից բացի չկա որևէ այլ երկիր, որն ունենա նման ծավալի էներգետիկ ռեսուրսներ, լինի դա նավթ, գազ, թե էլեկտրաէներգիա։ Հարևան երկրներ արտահանման հնարավորությունները ընդլայնելով՝ մենք կմտնենք նաև եվրոպական շուկա։Մենք արդեն մուտք ենք գործել եվրոպական շուկա մեր նավթով և գազով։
Բայց մենք ուզում ենք այնտեղ մտնել նաև էլեկտրաէներգիայով», – ասել է Ալիևը ադրբեջանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում։
Նրա խոսքով, ներկայումս Եվրոպա էլեկտրաէներգիայի մատակարարման միակ ուղին անցնում է Վրաստանով և Թուրքիայով։