Նոր Խարբերդում տեղի ունեցած ողբերգական դեպքի շուրջ մանիպուլյացիաներ են տարածվում. պարզաբանում

Օգոստոսի 5-ին Նոր Խարբերդ բնակավայրում 67-ամյա տղամարդն իրեն պատկանող որսորդական հրացանով ինքնասպանություն է գործել, հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

«Լրատվական որոշ կայքերում և սոցցանցում դեպքի առնչությամբ մանիպուլացնող տեղեկություններ են տարածվում` այն ներկայացնելով որպես «ամենօրյա կրակոցներ և հանցավորության հերթական դրսևորում»։

Հորդորում ենք զերծ մնալ մանիպուլացնող տեղեկությունների տարածումից, իսկ ճշգրիտ տեղեկատվություն ստանալու համար դիմել համապատասխան պետական կառույցներ»,- նշված է հաղորդագրությունում։

Leave a Comment