UFC-ի նախագահ Դանա Ուայթն ամերիկացի բլոգեր Նինա Դրամայի հետ հարցազրույցում պարզաբանել է, թե ինչու է թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը մենամարտելու բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիի հետ:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ հայ մարտիկի հաջորդ մրցակիցը լինելու է BMF գոտու տիրակալ, բրազիլացի Չարլզ Օլիվեյրան: Ուայթը նշել է, որ իսկզբանե այդպես է նախատեսված եղել, սակայն մրցակիցը հրաժարվել է մենամրտից։
«Այդ պատճառով այդպես ստացվեց: Սակայն դա լավ մենամարտ է լինելու, շատ լավն է լինելու»-ասել է Ուայթը Ծառուկյան Ռուֆի դիմակայության մասին։
Հիշեցնենք, որ Արման Ծառուկյանը և Մաուրիսիո Ռուֆին հանդիպելու են սեպտեմբերի 19-ին Լոս Անջելեսում՝ UFC 331 մրցաշարի շրջանակներում: