UFC-ի կիսամիջին քաշային կարգում գործող չեմպիոն Իսլամ Մախաչևը հայտնել է, որ Ատլանտյան օվկիանոսում ձկնորսության ժամանակ շնաձուկ է որսացել։
«Հեշտ չէր»,- տելեգրամյան ալիքում հրապարակած տեսանյութին կից գրել է ռուսաստանցի մարտիկը։
Իսլամ Մախաչևը հաջորդ մենամարտն անցկացնելու է իռլանդացի Իան Հարիի հետ: Մարտիկները կհանդիպեն օգոստոսի 16-ին Ֆիլադելֆիայում կայանալիք UFC 330 մրցաշարում։
Մախաչևը խառը մենամարտերում ունի 28 հաղթանակ ու 1 պարտություն։ 28-ամյա Հարին կիսամիջին քաշային կարգի դասակարգման առաջատարն է, նա ունի 21 հաղթանակ և 1 պարտություն։