Երևանի քրեական դատարանում 2026 թվականի օգոստոսի 10-ին նոր քրեական գործ է ստացվել։ Գործը մակագրվել է դատավոր Մարտին Արզումանյանին։ Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական հարթակից։
Դեպքի հանգամանքները
Ս․ Ե․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա գիտակցելով, որ իր տված տեղեկությունը սուտ է և նախազգուշացված լինելով անձի կողմից հանցանք կատարելու մասին իրավասու մարմնին սուտ տեղեկություն տալու դեպքում նախատեսված քրեական պատասխանատվության մասին, ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Գ․ Մ․-ի վերաբերյալ ուղղակի դիտավորությամբ կատարել է սուտ մատնություն:
Ս․ Ե․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 476-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, որը վերաբերում է սուտ մատնությանը։
Ս․ Ե․-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը, – տեղեկացնում է Iravaban.net-ը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։