Բուքմեյքերները ֆավորիտ են համարում Ծառուկյանին

Սեպտեմբերի 20-ին Լոս Անջելեսում նախատեսված UFC 331 խառը մենամարտերի մրցաշարի երկրորդ գլխավոր հանդիպումը կլինի թեթև քաշային կարգում (մինչև 70,3 կգ) հայ մարտիկ Արման Ծառուկյանի (23-3) և բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիի (14-2) մենամարտը:

Բուքմեյքերական ընկերություններն արդեն ներկայացրել են առաջիկա մրցապայքարի գործակիցները, որտեղ հստակ ընդգծված է հանդիպման ֆավորիտը:

Արման Ծառուկյանի հաղթանակի համար սահմանվել է 1.25 գործակիցը, իսկ Ռուֆիի հաղթելու հնարավորությունը գնահատվել է 4.00 գործակցով։

Հարկ է նշել, որ Ծառուկյանը ներկայումս ընթանում է 5 անընդմեջ հաղթանակների շարքով։ Նա իր նախորդ հանդիպումն անցկացրել էր նախորդ տարվա նոյեմբերին՝ երկրորդ ռաունդում ցավեցնող հնարքով հաղթելով Դեն Հուկերին։

Ի տարբերություն նրա, Մաուրիսիո Ռուֆիի համար սա արդեն երրորդ ելույթը կլինի 2026 թվականի ընթացքում։ Բրազիլացին նախորդ երկու մենամարտերում տպավորիչ հաղթանակներ է գրանցել՝ ժամանակից շուտ նոկաուտի ենթարկելով Ռաֆայել Ֆիզիևին և Մայքլ Չենդլերին։

Leave a Comment