2026 թվականի մայիսի 27-ին ՀՀ հակակոռուպցիոն դատարանում քննության է ընդունվել Արարատի նախկին քաղաքապետի վերաբերյալ քրեական գործը։ Գործը մակագրվել է դատավոր Խաչիկ Ղազարյանին։ Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական հարթակից։
Դեպքի հանգամանքները
Աբրահամ Սուրենի Բաբայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2007 թվականի հուլիսի 2-ից զբաղեցնելով Արարատի մարզի Արարատ քաղաքի քաղաքապետի պաշտոնը, ՀՀ Սահմանադրության, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվաանի և այլ նորմատիվ իրավական ակտերի համաձայն, ի թիվս այլնի, քաղաքաշինության տնտեսության բնագավառում ունենալով իր իրավասության շրջանակում որոշումներ ընդունել:ւ, ար ձա նագ րու թյուն ներ կազմելու, կարգադրություններ արձակելու, սահմանված կարգով շինարարության թույլտվություն տալու և շինարարության թույլտվությամբ նախատեսված ժամկետներում կառուցապատումն ավարտելու համար միջոցառումներ ձեռնարկելու, սահմանված կարգով ավարտված շինարարության շահագործման փաստագրումը ձևակերպելու, ինքնակամ շինարարությունը կանխարգելելու ու կասեցնելու և օրեմեքով սահմանված կարգով դրանց հետևանքները վերացնելու, կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքով, համայնքի քաղաքաշինական կանոնադրությամբ սահմանված պահանջների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու իրավասություններ, իսկ հողօգտագործման բնագավառում’ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին համապատասիան, համայնքի ավագանու համաձայնությամբ և սահմանած պայմաններով, սահմանված կարգով համայնքի սեփականություն համարվող հողամասերի օտարման կամ օգտագործման տրամադրման, համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերի նպատակային օգտագործման, հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջնելի պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու լիազորություններ, այսինքն’ տեղական ինքնակառավարման մարմնում ժամանակավորապես իրականացնելով կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական լիազորություններ, հանդիսանալով պաշտոնատար անձ, Արարատի քաղաքապետի տեղակալ Կարեն Խաչատրյանի օժանդակությամբ անձնական այլ շահագրգովածությունից ելնելով պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ է օգտոգործել, գործողությունների կատարման արդյունքում համայնքի օրինական շահերին պատճառվել էական վնաս:
Աբրահամ Սուրենի Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 441-րդ հոդվածի 1-ին մասով
Դատավորի՝ 2026 թվականի հունիսի 1-ի որոշմամբ՝ գործի նախնական դատալսումները նշանակվել էին հունիսի 15-ին, սակայն նիստը չի կայացել և հետաձգվել է հանրային մեղադրող Արսեն Գևորգյանի դիմումի հիման վրա։
Նախնական դատալսումներ են անցկացվել հուլիսի 10-ին և հուլիսի 21-ին։
Դատական-տեղեկատվական համակարգի համաձայն՝ գործով հաջորդ նիստը նշանակված է 2026 թվականի սեպտեմբերի 9-ին՝ ժամը 11:00-ին, Հակակոռուպցիոն դատարանի թիվ 2 դահլիճում։
Աբրահամ Սուրենի Բաբայանի նկատմամբ խափանման միջոց չի ընտրվել, – տեղեկացնում է Iravaban.net-ը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։