Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները հնարավոր չէ վերականգնել․ Կոբախիձե

Վրաստանը մտադիր չէ լիարժեք դիվանագիտական հարաբերություններ վերականգնել Ռուսաստանի հետ, քանի դեռ Մոսկվան ճանաչում է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ…

Վրաստանը մտադիր չէ լիարժեք դիվանագիտական հարաբերություններ վերականգնել Ռուսաստանի հետ, քանի դեռ Մոսկվան ճանաչում է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Քանի դեռ Ռուսաստանի կողմից այսպես կոչված ճանաչումը փաստ է, դիվանագիտական հարաբերությունները, բնականաբար, չեն վերականգնվի։ Ռուսաստանի Դաշնության հետ կապված մեր նպատակը հակամարտության խաղաղ կարգավորումն է»,- ասել է նա։

Կոբախիձեն ընդգծել է, որ հակամարտության խաղաղ կարգավորումը Վրաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից է։

Վրաստանը Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել է 2008 թվականի սեպտեմբերի 2-ին՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը Մոսկվայի կողմից ճանաչելուց հետո։ Երկրների միջև, սակայն, պահպանվել են հյուպատոսական հարաբերությունները։

Leave a Comment