Շուշան Փաշինյանը հայտնվել է Արդարադատության նախարարությունում․ նրա կարգավիճակը հայտնի է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Շուշան Փաշինյանը, Արդարադատության նախարարությունում աշխատակից չէ, սակայն նախարարությունում կարճաժամկետ պրակտիկա է անցնում և մասնակցում «Մեկ օր նախարարի հետ» ծրագրին։ Այս մասին հայտնել է Արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Մելքումյանը։

Շուշան Փաշինյանի ներկայությունը նախարարությունում հայտնի դարձավ այն բանից հետո, երբ օգոստոսի 6-ին նախարար Սրբուհի Գալյանը տեսանյութ էր հրապարակել անձնական տվյալների պաշտպանության ինքնավար մարմնի ստեղծմանն առնչվող օրենսդրական փաթեթի քննարկումից։ Տեսանյութի կադրերում երևում էր նաև Փաշինյանի դուստրը, ինչը համացանցում բազմաթիվ քննարկումների պատճառ էր դարձել։

Leave a Comment