Երևանում 67 համարի ավտոբուսում տղամարդ է մահացել

Երևանում, այսօր՝ օգոստոսի 11–ին, Տիգրան Մեծ պողոտայում, Գրիգոր լուսավորիչ եկեղեցու դիմաց, 67 համարի ավտոբուսում վատացել է 60-անց  տղամարդու ինքնազգացողությունը։ Ավտոբուսը կանգնեցրել են…

Երևանում, այսօր՝ օգոստոսի 11–ին, Տիգրան Մեծ պողոտայում, Գրիգոր լուսավորիչ եկեղեցու դիմաց, 67 համարի ավտոբուսում վատացել է 60-անց  տղամարդու ինքնազգացողությունը։ Ավտոբուսը կանգնեցրել են, շտապօգնություն են կանչել, սակայն մինչ շտապօգնությունը կժամաներ, տղամարդը մահացել է։ Այս մասին հայտնում է  News.am-ը։

Մահվան պատճառը  հայտնի չէ, այն պարզ կդառնա բժշկական փորձաքննությունից հետո։

Leave a Comment