Բագրատ Սրբազանը շնորհավորել է «17 արդարներից» Արմեն Ալեքսանյանի ծննդյան տարեդարձը

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը շնորհավորական ուղերձ է հղել «17 արդարներից» Արմեն Ալեքսանյանին՝ ծննդյան տարեդարձի առթիվ։

«17 արդարներից մեր սիրելի Արմեն Ալեքսանյանի ծննդյան տարեդարձն է, ով այս ամբողջ զրկանքները կրում է հայտնի «ձվածեղի» տեսանյութի պատճառով:

Արմենն այն եզակի անձանցից է, ով թողել է ամեն ինչ և իր ստեղծագործական բոլոր կարողություններով ու հմտություններով, իր պարզ խոսքով ու հումորով տարիներ շարունակ պայքարել է հայրենահանձնման և բոլոր ապօրինությունների դեմ՝ հանուն Հայաստանի ու Արցախի՝ դառնալով հանրության լայն խավերի սիրելին:

Ծննդյանդ տարեդարձը շնորհավոր, սիրելի’ Արմեն: Քեզ և ընտանիքիդ մեր սերն ու գնահատանքն եմ հայտնում: Աստծու օրհնությունն ու շնորհը անպակաս լինի քո և ընտանիքիդ վրայից:

Նաև քո պայքարի շնորհիվ է շատ մարդկանց մտքերում փոփոխություններ տեղի ունեցել, և ինչպես միշտ ասել եմ՝  Հաղթանակն այլընտրանք չունի…»։

սիրով և աղոթքով՝

Հայրենիքի Կալանավոր

Բագրատ արք. Գալստանյան»։

Leave a Comment