Միացյալ Նահանգները և Լեհաստանը բանակցություններ են վարում զենքի համատեղ արտադրության շուրջ, լրագրողներին հայտնել է Վարշավայում ԱՄՆ դեսպան Թոմ Ռոուզը։
«Մենք եռանդուն աշխատում ենք պարոն «նախարար Ռեմբոյի» (նկատի ունենալով պաշտպանության փոխնախարար Չեզարի Տոմչիկին) հետ՝ Լեհաստանում ռազմական տեխնիկայի համատեղ արտադրության հնարավորությունն ապահովելու համար», – ասել է Ռոուզը Լոձում Apache ուղղաթիռների սպասարկման կենտրոն ստեղծելու պայմանագրի ստորագրման կապակցությամբ մամուլի ասուլիսում։