Radio Caroline-ի աշխատակիցը սխալմամբ եթեր է հեռարձակել Չարլզ III-ի մահվան մասին լուրը և փախել

Radio Caroline-ի աշխատակիցը սխալմամբ եթեր է հեռարձակել Չարլզ III-ի մահվան մասին լուրը և փախել

Բրիտանական Radio Caroline ռադիոկայանի աշխատակիցը հետաքրքրությունից դրդված միացրել է թագավոր Կարլ III-ի մահվան դեպքում նախատեսված նախնական ձայնագրությունը՝ առանց գիտակցելու, որ այն իրականում հեռարձակվում է ուղիղ եթերում։ Այս մասին գրում է The Telegraph-ը։

Քանի որ հաղորդումը հեռարձակվելիս է եղել ձայնագրությամբ, իսկ հաղորդավարն աշխատել է հեռակա կարգով, սխալը միանգամից չի նկատվել։ Հասկանալով կատարվածի մասշտաբը՝ աշխատակիցը խուճապի է մատնվել և փախել է գրասենյակից։ Հետագայում նրան խիստ նկատողություն է հայտարարվել։

Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ այս նույն ռադիոկայանը ևս մեկ անգամ սխալմամբ եթերում հայտարարել էր թագավորի մահվան մասին։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment