
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի սկզբին գաղտնի մեկնել է Անկարայից՝ (որտեղ տեղի էր ունեցել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը) Իրանի հետ կապված սպառնալիքի պատճառով։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը։
Ըստ պարբերականի՝ «անցած ամիս Իրանի կողմից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպանության սպառնալիքի պատճառով իրականացվել է հատուկ գործողություն, որի ընթացքում նա գաղտնի լքել է Թուրքիան ռազմական ինքնաթիռով, թեև Սպիտակ տունը հայտարարել էր, որ նախագահը թռչում է Air Force One-ով»։ Հրապարակման մեջ նշվում է, որ «այս գաղտնի գործողությունը, որի մասին նախկինում չէր հաղորդվել, իրականացվել է առանց լրագրողների և Սպիտակ տան որոշ աշխատակիցների իմացության»։
Ինչպես նշում է պարբերականը, Անկարայում Թրամփը նստել էր իր նախագահական հին ինքնաթիռը, ինչը տեսագրել էին լրագրողները, սակայն «մի քանի րոպե անց նրան գաղտնի տեղափոխել են ԱՄՆ ռազմաօդային ուժերի ավելի փոքր ինքնաթիռ»։