Դամասկոսի դատարանը երեքշաբթի Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադին մեղավոր է ճանաչել մարդկության դեմ ուղղված հանցագործությունների և ռազմական հանցագործությունների համար, հայտնում է Associated…
Դամասկոսի դատարանը երեքշաբթի Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադին մեղավոր է ճանաչել մարդկության դեմ ուղղված հանցագործությունների և ռազմական հանցագործությունների համար, հայտնում է Associated Press-ը։
Դատարանի որոշմամբ՝ Ասադը հեռակա կարգով դատապարտվել է մահապատժի։
Դիտավորյալ սպանության և խոշտանգումների համար մեղավոր է ճանաչվել նաև Ասադի զարմիկ Աթեֆ Նաջիբը, որը նրա իշխանության տարիներին ղեկավարել է Դարաայի նահանգի քաղաքական անվտանգության ստորաբաժանումը։ Նա ևս դատապարտվել է մահապատժի։
2024 թվականի նոյեմբերի վերջին զինված ընդդիմադիր խմբավորումները լայնածավալ հարձակում սկսեցին սիրիական բանակի դիրքերի ուղղությամբ։ Դեկտեմբերի 8-ին նրանք մտան Դամասկոս, որից հետո Ասադը թողեց Սիրիայի նախագահի պաշտոնը և հեռացավ երկրից։