13:00 Լուրերը մեկ տողով. Կապանում 7 մարդ է տուժել, Երևանը դիրքորոշումը՝ ՀԱՊԿ-ի հարցում

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.• Հալաբյան փողոցում թիթեղների տակ հայտնաբերված նորածնի կյանքին վտանգ չի սպառնում, նրա վիճակը բավարար է։• Կապանի Բաղաբերդ թաղամասում բեռնատարի և կայանված…

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.

• Հալաբյան փողոցում թիթեղների տակ հայտնաբերված նորածնի կյանքին վտանգ չի սպառնում, նրա վիճակը բավարար է։

• Կապանի Բաղաբերդ թաղամասում բեռնատարի և կայանված «ԳԱԶել»-ի բախման հետևանքով 7 մարդ միջին ծանրության վիճակով տեղափոխվել է հիվանդանոց։

• Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի պաշտպանները հերքել են պետական գաղտնիքի փոխանցման վերաբերյալ քննչական մարմնի ներկայացուցչի հրապարակային պնդումները։

• Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային իրավիճակն ու վերջին զարգացումները։

• Հայաստանը չի նախատեսում վերականգնել մասնակցությունը ՀԱՊԿ-ին և պատրաստ է ի գիտություն ընդունել կառույցի ցանկացած որոշում, այդ թվում՝ ձայնի իրավունքից կամ անդամակցությունից զրկելու վերաբերյալ։

• ՌԴ վարչապետը հայտարարել է, որ ԵԱՏՄ ինտեգրման ներկայիս տեմպը կնպաստի անդամ երկրների տնտեսությունների աճին՝ ընդգծելով ներդրումային, առևտրային և պարենային համագործակցությունը։

• ՌԴ փոխարտգործնախարարը հայտարարել է, որ ներկայում ԵԱՏՄ ընդլայնումը լրացուցիչ բեռ կստեղծի՝ միաժամանակ մտահոգություն հայտնելով Հայաստանի՝ ԵՄ-ի հետ մերձեցման կուրսի վերաբերյալ։

• Եմենի հութիները Բաբ էլ-Մանդեբի նեղուցում հարձակվել են Սաուդյան Արաբիայի առևտրային նավի վրա, ինչի հետևանքով նախնական տվյալներով երեք մարդ է զոհվել։

• ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը միջուկային զենք կունենար առանց իր ձեռնարկած քայլերի՝ միաժամանակ շեշտելով երկրի նկատմամբ տնտեսական ճնշումների շարունակումը։

Leave a Comment