Առանց ԱՄՆ-ի միջամտության Իրանն արդեն միջուկային զենք կունենար․ Թրամփ

Եթե Միացյալ Նահանգները չմիջամտեր, Իրանն այս պահին կարող էր միջուկային զենք ունենալ։ Այս մասին Real America’s Voice-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։Նա պաշտպանել է Իրանի…

Եթե Միացյալ Նահանգները չմիջամտեր, Իրանն այս պահին կարող էր միջուկային զենք ունենալ։ Այս մասին Real America’s Voice-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Նա պաշտպանել է Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը կանխելուն ուղղված իր քաղաքականությունը։

«Եթե ես դա չանեի, նրանք հիմա միջուկային զենք կունենային, և դուք նրանց «պարոն» կդիմեիք»,- ասել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը նշել է, որ Իրանի հարցում Վաշինգտոնն ունի երեք ռազմավարություն։ Առաջինը ներկայիս ճնշման քաղաքականությունը շարունակելն է։ Նրա պնդմամբ՝ Իրանում գնաճը հասել է 300 տոկոսի, ազգային արժույթը գրեթե արժեզրկվել է, զինվորականները չեն ստանում աշխատավարձ, և զինծառայողները հեռանում են բանակից։

Երկրորդ տարբերակը, Թրամփի խոսքով, Իրանին «շատ, շատ ուժեղ հարվածելն» է, իսկ երրորդը՝ երկրին տնտեսապես պարտության մատնելը։

Թրամփը նաև հայտարարել է, որ Իրանի տնտեսական վիճակը ծանր է և երկիրը չի կարողանում պարտքով միջոցներ ներգրավել։

Leave a Comment