Թուրքիայի խորհրդարանը մեծամասնությամբ ընդունել է Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK, որը արգելված է Անկարայի կողմից և ճանաչված է որպես ահաբեկչական կազմակերպություն) զինաթափման մասին օրինագիծը: Այս մասին հաղորդել է NTV-ն՝ փաստաթղթի վերաբերյալ 12-ժամյա քննարկումից և հոդված առ հոդված քվեարկությունից հետո։
Մոտ 360 պատգամավորների կողմից ստորագրված օրինագիծը խորհրդարան է ներկայացվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) կողմից: Այն բաղկացած է 12 հոդվածից և ստեղծում է PKK-ի լուծարման իրավական հիմքը: Նախագահի կողմից ստորագրվելուց և կառավարության տեղեկագրում հրապարակվելուց հետո օրենքը ուժի մեջ կմտնի։
PKK-ի լուծարումը սկսվել է 2025 թվականի փետրվարին՝ իր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի նախաձեռնությամբ, որը ցմահ բանտարկության է դատապարտվել ահաբեկչական գործունեության համար: Այդ տարվա մայիսին PKK-ն անցկացրել է համագումար, որտեղ որոշել է լուծարվել և վերջ դնել Թուրքիայի հետ գրեթե 50-ամյա հակամարտությանը: PKK-ի զինաթափման գործընթացը սկսվել է հուլիսի 11-ին Հյուսիսային Իրաքում: Հետագայում Թուրքիայի խորհրդարանում ստեղծվել է PKK-ի զինաթափման հարցերով հատուկ հանձնաժողով: