Աշխարհի առաջին ռակետի անսպասելի պարտությունը․ WTA-1000

Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան անսպասելի պարտություն է կրել Կանադայի Տորոնտո քաղաքում անցկացվող WTA-1000 մրցաշարի 1/8 եզրափակչում։

Բելառուսի ներկայացուցիչը մրցել է աշխարհի 19-րդ ռակետ, ռուսաստանցի Եկատերինա Ալեքսանդրովայի հետ, որն առավելության է հասել 7:6, 4:6, 6:4 հաշվով։
Եկատերինա Ալեքսանդրովայի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 9-րդ ռակետ, ուկրաինացի Էլինա Սվիտոլինան, որը 6:2, 6:4 հաշվով պարտության է մատնել աշխարհի 10-րդ ռակետ, ամերիկացի Ամանդա Անիսիմովային։

WTA-1000 մրցաշարի մրցանակային հիմնադրամը 7,4 միլիոն դոլար է։

Leave a Comment