Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Ազգային ժողովն ընտրել է խորհրդարանի երրորդ փոխնախագահին, ինչպես նաև սահմանել 12 մշտական հանձնաժողովների կազմն ու աշխատակարգը։•Իշխող ուժը հայտարարել է…
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
•Ազգային ժողովն ընտրել է խորհրդարանի երրորդ փոխնախագահին, ինչպես նաև սահմանել 12 մշտական հանձնաժողովների կազմն ու աշխատակարգը։
•Իշխող ուժը հայտարարել է խորհրդարանում աշխատանքային կառուցողական մթնոլորտ ձևավորելու և քաղաքական երկխոսությունն ապահովելու պատրաստակամության մասին։
•Բաքվում կալանավորված Ռուբեն Վարդանյանի ընտանիքն ակնկալում է պաշտոնական հանդիպում Արտաքին գործերի նախարարության հետ՝ մարդասիրական այցի կազմակերպման համար։
•Արարատի մարզում մեքենան արագ վարելու շուրջ ծագած վիճաբանությունն ու ծեծկռտուքն ավարտվել է մեկ տասնյակից ավելի անձանց ձերբակալությամբ։
•Իսպանիայի Սեուտա քաղաքում հազարավոր բնակիչներ դուրս են եկել փողոց՝ պահանջելով լուծել անօրինական միգրանտների զանգվածային ներհոսքի հիմնախնդիրը։