Արարատի մարզի Դաշտավան գյուղում ծեծկռտուքի գործով ձերբակալվածների թիվը գերազանցել է մեկ տասնյակը, հայտնել են Ներքին գործերի նախարարությունից։
ՆԳն-ից տեղեկացրել են նաև, որ նախնական տեղեկություններով վիճաբանությունը ծագել է մեքենան արագ վարելու հարցի շուրջ։
Ձերբակալվել տեղափոխվել են Հհամայնքային ոստիկանության Մասիսի բաժին։
Օգոստոսի 9-ին Դաշտավանի եկեղեցու մոտ մի խումբ անձանց վիճաբանությունը վերածվել էր ծեծկռտուքի, ինչի հետևանքով միմյանց հարվածել էին քարերով, մահակներով և կռփազենքով։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Մասիսի հիվանդանոց է դիմել ավելի քան 10 քաղաքացի: ՔԿ-ում դեպքի առթիվ քրվարույթ էր նախաձեռնվել։
